Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Լուրեր

Լուրեր
06.06.2008 | 00:00

Գումարները չուշացան

Երեկ Եվրոպական հանձնաժողովը 5 մլն եվրոյի բյուջետային աջակցության առաջին մասնաբաժինը հատկացրեց ՀՀ¬ին։ Համատեղ ասուլիսում այս մասին հայտարարեցին ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և Եվրոպական հանձնաժողովի արտաքին կապերի գլխավոր տնօրինության փոխտնօրեն Հյուգ Մինգարելլին։ Նշենք, որ հատկացված 5 մլն եվրոն ՀՀ¬ում նախնական և միջին մասնագիտական կրթության ուսուցման բնագավառում իրականացվող բարեփոխումների ծրագրի շրջանակներում է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն եվրո է՝ գումարած տեխնիկական աջակցության համար հատկացված 1 մլն եվրոն։ Բանախոսները մասնավորապես անդրադարձան Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության ֆինանսական համագործակցության 2007¬ի տարեկան գործունեության ծրագրի արդյունքներին։ Հյուգ Մինգարելլին ընդհանուր առմամբ դրական գնահատեց մինչ այժմ ծրագրի իրականացման գործընթացը։

Ժ. Վ.

100-տոկոսանոց արդյունք ցուցաբերել է ընդամենը 28 շրջանավարտ

Երեկ հայտնի դարձան միասնական և ավարտական քննություններից առաջինի՝ «Հայոց լեզվի և գրականության» արդյունքները։ Ինչպես մեզ տեղեկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, գերակշռում են միջին՝ 13-15 միավորները։ ՈՒթսուն առաջադրանքներից 80-ին ճիշտ պատասխանել է ընդամենը 28 դիմորդ-շրջանավարտ, ինչը քննություն հանձնածների ընդհանուր թվի մոտ 0,2 տոկոսն է: Նվազագույն շեմը չեն հաղթահարել և անբավարար են ստացել 782-ը՝ քննությանը մասնակցած դիմորդների 5,85 տոկոսը։ Իսկ քննության նվազագույն դրական շեմ է սահմանվել 7,5 միավորը։ Բացակայել է 161 դիմորդ-շրջանավարտ կամ նախապես հայտագրվածների 1,2 տոկոսը, որը թույլատրելիի սահմանագծում է։ Ընդհանուր առմամբ հունիսի 2-ի քննությանը մասնակցել է 13 հազար 439 դիմորդ։ Քննական կենտրոններում բողոքարկման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 6-ը, ժամը 18.00-ն։

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 8338

Մեկնաբանություններ